Jump to content

Ելենա Ազարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Ազարովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 1973(1973-06-05) (51 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ՝165 սանտիմետր

Ելենա Յուրևնա Ազարովա(ռուս.՝ Елена Юрьевна Азарова, հունիսի 5, 1973(1973-06-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղալողորդ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Պ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության պետական ազգային համալսարանը և Մոսկվայի տնտեսագիտության և վիճակագրության համալսարանը։ Խորհրդային Միության հավաքականի (հետագայում՝ Ռուսաստանի ազգային հավաքական) կազմում ընդգրկվել է 1989 թվականին։ 2000 և 2004 թվականներին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ճանաչվել է աշխարհի չեմպիոն (1998), Եվրոպայի չեմպիոն (1991, 1993, 1995, 1997, 1999, 2000), Բարի կամքի խաղերի հաղթող խմբային վարժություններում (1998)։ 1995 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն զույգով վարժություններում։

2016 թվականին Ելենա Ազարովան ընդգրկվել է Համաշխարհային փառքի սրահում[1]։

  • Պատվո շքանշան (4 նոյեմբերի, 2005) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2004 թվականի Աթենքի XXVIII Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (19 ապրիլի, 2001 թվական) – [3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]